Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

տերունական

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տէրունական

վանկեր՝ տե•րու•նա•կան 

Ածական

  1. տերությանը վերաբերող՝ հատուկ, տերության ◆ Ի՞նչ ես քրքրում տերունական գաղտնիքները: Դերենիկ Դեմիրճյան
  2. տերությանը պատկանող, պետական, կառավարական ◆ Նա եղել է առաջ մի հասարակ գրագիր, հետո մի փոքրիկ գումարով տերունական մի փոքրիկ կապալ է վերցրել: (Շիրվանզադե)
  3. (կրոն․) Աստծուն վերաբերող՝ հատուկ, աստվածային
  4. (կրոն․) Քրիստոսին հատուկ՝ վերաբերող, Քրիստոսի
  5. երկրի ղեկավարներից կազմված, պետության իշխանավորներից կազմված, երկրի տերերի, իշխանների ◆ Թող տերունական ժողովը արձակի իր վճիռը, թե ինչ պատասխան տանք արքային: Դերենիկ Դեմիրճյան

Հոմանիշներ

  1. տերութենական, տերունի, տերունյան, պետական, կառավարական, տերու (գվռ․)
  2. տե՛ս սուրբ
  3. տե՛ս քրիստոնեական
  4. տե՛ս տերունի

Արտահայտություններ

  1. տերունական տուն - տաճար, եկեղեցի
  2. տերունական աղոթք (կրոն․) - «Հայր մերը»
  3. տերունական տոներ (եկեղ․) - Քրիստոսի տնօրինությունների հիշատակին նվիրված տոներ ◆ Ձեզ հայտնի է, որ այսօր տերունական տոն է, ես պետք է պատարագ մատուցանեի, ամբողջ գյուղում այնքան ալյուր չգտնվեցավ, որ նշխարք պատրաստեին: (Րաֆֆի)
  4. տերունական օր (եկեղ․) - կիրակի
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը